Design a site like this with WordPress.com
Get started

Պատմություն

  • 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները:/գրավոր/

1826 թվականի հուլիսին Իրանի գահաժառանգ Աբբաս Միրզան 60 հազարանոց բանակով մտավ Ռուսաստանի տարածք՝ խախտելով Գյուլիստանի պայմանագիրը: Նա բանակը բաժանեց երկու մասի, որոնցից մեկը Հասան խանի գլխավորությամբ արշավեց Շիրակի ուղղությամբ, իսկ մյուսը Աբբաս Միրզայի գլխավորությամբ մտավ Արցախ։ Աբբաս Միրզայի դեմ դուրս եկան ռուսական բանակի շուրջ 1000 զինվոր։ Նրանց պարտականությունը՝ պարսկանան բանակի առաջխաղացման դանդաղեցումն էր, սակայն նրանք շրջափակվեցին ու պարսիկների կողմից սուտ խոստումներին հավատալով սպանվեցին։ 1826 թվականի հուլիսի 25-ին Աբբաս Միրզան, շուրջ 50 հազարանոց բանակով շրջափակեց Շուշիի բերդը: Պարսիկների հարձակման ժամանակ այստեղ գտնվում էր ընդամենը 6 վաշտ՝ լեհ գնդապետ Իոսիֆ Ռեուտի գլխավորությամբ, որը տեղաբաշխված էր Չանախչի (Ավետարանոց) գյուղում։ Փոքրաթիվ այս զորամասին օգնելու նպատակով Գորիսում գտնվող փոխգնդապետ Նազիմկայի հրամանատարության տակ եղած մոտավորապես 1000 հոգանոց զորամասը հրաման է ստանում՝ միանալ գնդապետ Ռեուտի 42-րդ եգերական գնդին: Այն պաշտպանում էին 3000 զինվոր (մեծ մասը հայեր)։ Պարսկական ևս երկու զորագունդ շարժվում են Լոռու և Թալիշի ուղղությամբ. կարճ ժամանակ անց հետ է գրավվում Թալիշի խանությունը:

Աբբաս Միրզան, տեսնելով, որ պաշարումը ձգձվում է, իր որդի՝ Մահմադ Միրզային, 12 հազարանոց բանակով ուղարկում է հյուսիս, որտեղ առանց դժվարությամբ Մեհմեդը գրավում է Ելիզավետպոլը ու շարժվում առաջ։ Այդ ժամանակ Ալեքսեյ Երմոլովը հայազգի Մադաթովին հանձնարարում է ամեն կերպ կասեցնել Մահմադի առաջխաղացումը՝ մինչև ռուսական հիմնական զորքերի հասնելը։ Մադաթովը իր 2 հազարանոց բանակով որոշում է թշնամուն ընդառաջ գնալ։ Երկու բանակները ճամբար են դնում Շամքոր գետի ափին։ Իմանալով որ գիշերը պարսիկները հարձակվելու են՝ Մադաթովը նախահարձակ է լինում ու առաջին ընդհարման ժամանակ քշում իրենից հնգապատիկ ավել բանակին։ Իրանական բանակը նահանջում է Շամքոր գետի աջ ափը ու բանակում այնտեղ։

  • Թուրքմենչայի պայմանագիր ,«Բախտորոշ պայմանագրեր», ուսումնասիրել էջ 32-38, յուրաքանչյուր հոդվածը մեկ նախադասությամբ գրավոր ամփոփել

Հոդված 1. Հոդվածը 1 ֊ ը Բորին Մեծության Ամենայն ռուսաց Կայսրի և Նորին Մեծության Պարսկական Շահի, նրանց թագաժառանգների և հաջորդների միջև հաստատված մշտական խաղաղության մասին է։

Հոդված 2 ֊ ը Գյուլիստանի պայմանագիրը սույն պայմաններով և որոշումներով փոխարինելու մասին է։

Հոդված 3 ֊ ը Երևանի և Նախիջևանի զիջման մասին է։ Խոսք է տրվում, վեց ամսվա ընթացքում հանձնել դիվաններն ու հրապարակված վավերագրերը, որոնք վերաբերվում են նշված երկու խանությունների կառավարմանը։

Հոդված 4 ֊ ը երկու պետությունների սահմանի մասին է։

Հոդված 5. Նորին Մեծության Պարսկական Շահը որպես ապացույց ռուսաց Նորին Մեծության Կայսրի նկատմամբ ունեցած իր բարեկամության, հանդիսավոր կերպով ընդունում է, նշված սահմանագծի և Կովկասյան լեռների ու Կասպից ծովի միջև ընկած բոլոր հողերն ու բոլոր կղզիները, նաև այդ երկրներում ապրող բոլոր քոչվոր և մյուս ժողովուրդները առհավետ պատկանում են Ռուսական Կայսրությանը։

Հոդված 6 ֊ ը պատերազմի ընթացքում պատճառված վնասների փոխհատուցման մասին էր, երկու բարձր պայմանավորվող կողմերը որոշեցին, որ վարձահատուցման ժամկետները, վճարման կարգն ու ապահովումը որոշված են հատուկ պայմանագրով։

Հոդված 7 ֊ ը նրա մասին է, որ Նորին Մեծության Պարսկական Շահը իրեն հաջորդ և գահաժառանգ է նշանակել արքայազն Աբբաս ֊ Միրզային, ռուսաց Կայսրը Պարսկական Շահին հրապարակավ ապացուցելու համար իր բարեկամական համակրանքը և սույն ժառանգական կարգի հաստատմանը նպաստելու ցանկությանը, պարտավորվում է արքայազն Աբբաս ֊ Միրզային ճանաչել Պարսկական Թագի հաջորդին և ժառանգորդին, գահ բարձրանալուց հետո էլ ՝ սույն Տերության օրինական թագավորը։

Հոդված 8 ֊ ը այն մասին է, որ Ռուսաստանից զատ ոչ մի այլ տերություն չի կարող ռազմական նավեր ունենած Կասպից ծովում։

Հոդված 9 ֊ ը այն մասին է, որ որպեսզի ժամանակավոր հանձնարարություններ կատարելու կամ մշտական պաշտոնավարության համար այս կամ այն պետությունն ուղարկվող երկու կողմերի բարձր Արքունիքների Դեսպանները, մինիստրները և գործերի հավատարմատարներն ընդունվեն իրենց կոչմանը, բարձր պայմանավորվող կողմերի արժանապատվությանը, նրանց միացնող անկեղծ բարեկամությանը և տեղական սովորույթներին համապատասխանող մեծարանքներով և գերադասությամբ։

Հոդված 10 ֊ ը այն մասին է, որ լիակատար փոխադարձ համաձայնությամբ բարվոք համարեցին առևտրի հովանավորությունն ու երկու կողմերի հպատակների անվտանգությանը վերաբերող բոլոր կարգադրությունները մշակել և դրանք շարադրել սույնին առգրվող առանձին արձանագրության մեջ։ Իրավունք է վերապահվում Հյուպատոսներին և Գործակալներին ցույց տալ հովանավորություն։

  • Համեմատել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը/գրավոր/:

                              Թուրքմենչայի պայմանագիր.

1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին Թուրքմենչայ գյուղում  (Թավրիզի  մերձակայքում)։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։

Այն կնքելով՝ երկու երկրները համաձայնվեցին հետևյալի մասին։

  1. Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
  2. Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Աստարա-ի գետի ելանցքը»։
  3. Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
  4. Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
  5. Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
  6. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
  7. Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
  8. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
  9. Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
  10. Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
  11. Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ֆաթհալի Շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։

                                   Գյուլիստանի պայմանագիր.

Գյուլիստանի պայմանագիրը ռուս-պարսկական (1804-1813) պատերազմից հետո ստորագրված հաշտության պայմանագիր է՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև: Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 24–ին:

Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի (նախկին Քարթլի-Կախեթի թագավորության) միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից   Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը: Նախքան պատերազմը այդտեղ ձևավորվել էին մի քանի խանություններ՝ Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի: Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ՝ Երևանի խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ՝ Ղարաբաղի խանությունից)։

Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։ Մեկ տասնամյակ անց մուսուլման բնակիչների հրահրմամբ և արտաքին ճնշման ազդեցության տակ տեղի ունեցավ ռուս-պարսկական ևս մեկ պատերազմ (1826-1828), որը դարձյալ ավարտվեց ռուսների հաղթանակով: Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքված հաշտության պայմանագրով հաստատվեցին Գյուլիստանի պայմանագրի կետերը և առաջ եկան նոր ձեռքբերումներ։

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ. 

Կարելի է ասել, որ Թուրքմենչայի պայմանագիրը Գյուլիստանի պայմանագրի շարունակությունն է, ավելի ամփոփ և ճշգրիտ: Եվ՜ Թուրքմենչայի, և՜ Գյուլիստանի պայմանագրերում եղել է տարածքների հստակեցում, Թուրքմենչայի պայմանագրի 4-րդ հոդվածով, Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝  Նախիջևանը,  Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։ Գյուլիստանի պայմանագրով, կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից   Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը: Նախքան պատերազմը այդտեղ ձևավորվել էին մի քանի խանություններ՝ Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի: Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ՝ Երևանի խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ՝ Ղարաբաղի խանությունից)։ Թուրքմենչայի պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։ Գյուլիստանի պայմանագրով էլ, Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Այսինքն, մեկը մյուսի շարունակությունն է հանդիսանում, պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, իսկ Ռուսաստանը ունենում է այդ հնարավորությունը, և որպես շարունակություն, Ռուսաստանը Կասպից ծովում իրավունք է ունենում ռազմական նավատորմ պահելու:

Ամփոփել/ 10-15 նախադասությամբ/ 19-րդ դարի առաջին կեսին արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին :

1826-1828 թթ. եղել է ռուս-պարսկական պատերազմ, 1826 թ. հուլիսին, Իրանի գահաժառանգ Աբբաս Միրզան 60 հազարանոց բանակով մտավ Ռուսաստանի տարածք՝ խախտելով Գյուլիստանի պայմանագիրը: Նա բանակը բաժանեց երկու մասի, որոնցից մեկը Հասան խանի գլխավորությամբ արշավեց Շիրակի ուղղությամբ, իսկ մյուսը Աբբաս Միրզայի գլխավորությամբ մտավ Արցախ։ Հուլիսի 26 – ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը, Շուշիի ինքնապաշտպանությունը տևեց 47 օր: Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ: Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները, ռուս սահմանապահ զինվորների հետ բարիկադներ կառուցեցին և դիմեցին ինքնապաշտպանության: 1826 թ. սեպտեմբերի 3 – ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2 – հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10 – հազարանոց զորամասը: Մարտի դաշտում թողնելով մեծ ավար, հակառակորդը փախուստի դիմեց:   Սեպտեմբերի 13 – ին Ելիզավետպոլի (Գանձակ) մոտ տեղի ունեցած ավելի մեծ ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս-Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից: 1827 թ. Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր ավելի քան 100 մարդուց: Արցախում և այլ վայրերում նույնպես կազմակերպվեցին կամավորական գումարտակներ: Լոռի-Փամբակում ճանաչում ձեռք բերեցին Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում ՝ Գրիգոր Մանուչարյանի ջոկատները: 1827 թ. գարնանից ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում: Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827 թ. օգոստոսի 17 – ին, Օշականի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: 1827 թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը: Բերդը ռմբակոծվում էր, 1827 թ. հոկտեմբերի 1 – ին  առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ: 1827 թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ: 1827 թ. վերջերին և 1828 թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Սալմաստը, Ուրմիան, այնուհետև շարժվեցին Թեհրան: 1828 թ. փետրվարի 10 – ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց պայմանագիր: Պայմանագրով Արևելյան Հայաստանի ևս մի ընդարձակ տարածք՝ Երևանի և Նախիջևանի խանությունները, անցավ Ռուսաստանի գերիշխանության տակ: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատելու Ռուսաստանին անցած շրջաններում: Ռուս-պարսկական սահմանի մի հատվածն անցնում էր Արաքս գետով: Պարսկահայք նահանգը, իր Խոյ և Սալմաստ գավառներով վերադարձվեց պարսիկներին: 1828 թ. գարնանն սկսվեց պարսկահպատակ հայերի զանգվածային վերաբնակեցումը: Շուրջ 40-42 հազար հայեր Թավրիզի, Մակուի, Խոյի, Սալմաստի, Ուրմիայի և այլ շրջաններից բնակություն հաստատեցին Արևելյան Հայաստանի տարբեր վայրերում: Վերաբնակիչները 6 տարով ազատվեցին հարկերից ու տուրքերից, դրամական որոշ օգնություն տրվեց բնակարաններ կառուցելու համար: Հայերի վերաբնակեցումը կարևոր նշանակություն ունեցավ, շահ Աբասի կողմից Պարսկաստան բռնագաղթված հայության մի մասը կրկին վերադարձավ իր հայրենի շեները: Այդ զանգվածային վերաբնակեցման շնորհիվ վերականգնվեց Արևելյան Հայաստանի հայկական ժողովրդագրական պատկերը:

800px-Map_Iran_1900-fr.png

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: