Design a site like this with WordPress.com
Get started

Պատմություն

  • Սահմանել  «Ավանդական հասարակություն» հասկացությունը, նրան առնչվող 10 հասկացություն

Սահմանում.

Հասարակություն, որն առաջնորդվում է ազգային ավանդույթներով:

Հասկացություններ.

Ազգային ավանդույթներ

Կրոն, կրոնապաշտություն

Հոգևոր կյանք

Եկեղեցի

  • Ավանդականությունը Արևմուտք- Արևելք հակադրության մեջ

Ժամանակակից աշխարհում անընդհատ խոսվում է Արևմուտք-Արևելք հակասությունների մասին: Այս դիխոտոմիան կարելի է հանդիպել լրահոսում, այն հաճախ է կիրառվում քաղաքագիտության մեջ, ինչի հետևանքով թափանցել է հանրության բոլոր շերտեր և ոլորտներ: Այս երկու համակարգերի միջև տարբերությունները հիմնականում կապվում են Արևելքի՝ որպես ավանդականության սկիզբը կրողի, և Արևմուտքի՝ որպես ժամանակակիցության, արդիապաշտության հասարակության ընկալման հետ: Արևմուտքը հաճախ որակվում է օրինակելի և դրական, իսկ Արևելքը՝ հետամնաց, երբեմն զարգացմանը ձգտող հանրություն, հաճախ՝ բացասական երանգով:
Արևմուտքի զարգացման երաշխիքն է համարվում մոտ մեկ հազարամյակ շարունակվող պատերազմների և հեղաշրջումների ներքո անցած զարգացումը, որն, ի վերջո, բերեց հասարակության մեջ ինդիվիդուալիզմի առաջացմանը: Անհատական շահով ուղղորդվող արևմտյան մարդու համար անհրաժեշտ էին նոր տեսակի իրավական, տնտեսական, գիտական, կրթական համակարգեր, որոնք պիտի հիմնված լինեին ռացիոնալիստական սկզբունքների վրա: Ի տարբերություն այս մոդելին, Արևելքում փոփոխությունները, որպես կանոն, պարտադրված էին կա՛մ տեղական վերնախավերի, կա՛մ արևմտյան գաղութարարների կողմից:
Երկրորդ աշխարհամարտից հետո արևելյան երկրներում չհաջողվեցին այն փոփոխությունները, որոնք կմոտեցնեին դրանք Արևմուտքին: Որոշ դեպքերում ստեղծվեցին ժողովրդավարական ինստիտուտներ, սակայն «մակերևույթից ներքև» աշխատում էին պատմական Արևելքին բնորոշ սոցիալական հարաբերությունները: Այս հանգամանքով էր պայմանավորված այսպես կոչված «ավանդույթի իշխանության» պարտադրված կիրառումը: Հասարակական ինստիտուտների և հասարակության ներքին սոցիալ-մշակութային կապերի միջև հակասություններից խուսափելու համար արևելյան կառավարությունները որդեգրեցին ավանդական կառավարման որոշ ձևեր: Այս մեխանիզմները հիմնված էին պատմական միֆի ստեղծման, կառավարման հիերարխիկ մոդելի օգտագործման, էթնիկական նոր ինքնությունների ստեղծման և այլն: Հատկապես կարևոր մեխանիզմ է ուժեղ, խարիզմատիկ առաջնորդի ինստիտուտի առկայությունը: Այդպիսի առաջնորդի խարիզման հաճախ լինում է հատուկ «կառուցված», մշակված, որպեսզի համապատասխանի Արևելքին հատուկ կառավարման ավանդական ձևերին: Հզոր առաջնորդի հետ է կապված դոմինանտ իդեոլոգիայի առկայությունը և հասարակական սոլիդարիզացիան:

  • Կազմել  նոր ժամանակների/ XVII-XX դարի սկիզբ/ Օսմանյան  Թուրքիայի,  շահական Իրանի ժամանակագրությունը:

1826թ․ Մահմուդ II – րդը ոչնչացրեց ենիչերիների զորաբանակը։1839 և 1856 թվականներին, Աբդուլ Մեջիդը հրապարակեց հրովարտակներ, բարենորոգումների մասին։1863թ․ – «Ազգային սահմանադրության» հաստատումը սուլթանի կողմից.1839թ․ – ավարտվեց պատերազմը պայմանագրով1796թ․ – շահ հռչակվեց Աղա Մահմեդ խանը

  • Համեմատել նոր ժամանակների Օսմանյան Թուրքիան և շահական Իրանը

Նոր ժամանակների Օսմանյան Թուրքիան և շահական Իրանը ունեին շատ նմանություններ։ Երկուսն էլ թուլացան հզորանալու անհաջող փորձերից։ Տարբերությունն այն էր, որ Օսմանյան կայսրությունը շարունակեց իր անկախ գոյությունը, իսկ Իրանը վերածվեց Ռուսաստանի և Անգլիայի կիսագաղութի

  • «Հայերը Իրանում»/ փոքրիկ հետազոտական աշխատանք/

Իրանում հայերի հաստատումը դարավոր պատմություն ունի։ Հայկական էթնոսը ժամանակակից Իրանի տարածքում, որի հյուսիսային շրջանները պատմական Հայաստանի մաս են կազմել, հայտնվել է անհիշելի ժամանակներից։ Վաղ միջնադարի ընթացքում հայերի ներգաղթ են կազմակերպել Իրանի տարբեր արքաներ՝ Շապուհ II Երկարակյացը, Հազկերտ Բ-ն, Խոսրով Բ Փարվեզը և ուրիշներ: Հայաստանի երկրորդ բաժանումից և արաբական արշավանքներից հետո հետո Մեծ Հայքից վերջնականապես անջատվել և Ատրպատականին են կցվել Պարսկահայքը և Վասպուրականի մի քանի գավառներ: Ուշ միջնադարում շահ Աբբաս I Սեֆիի հրամանով այստեղ են տեղափոխվում հազարավոր հայեր՝ Արարատյան դաշտից ու հարակից տարածքներից։ Նրանց բռնի բնակեցնում են մայրաքաղաք Սպահանից ոչ հեռու՝ Նոր Ջուղա քաղաքում: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունից հետո ձևավորվում է հայկական սփյուռքը. հայերի որոշ քանակություն Արևմտյան Հայաստանից տեղափոխվում են Իրան։ Հետագայում նրանց են միանում հայերի այլ խմբեր՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հազարավոր հայերն հայրենադարձվում են։ Նախքան իսլամական հեղափոխությունը Իրանի հայության թիվը հասնում էր 200 հազարի:

20-րդ դարի ընթացքում Թեհրանում, մասամբ նաև՝ Թավրիզում ու Սպահանում հիմնադրվել են բարեգործական, գիտական, կրոնական, հասարակական, մարզական, մշակութային ու քաղաքական կազմակերպություններ։ Իրանի հայերը խիստ կապված են մայր հայրենիքին. խորհրդային տարիներին կազմակերպված փուլային հայրենադարձության և անկախացումից հետո սեփական նախաձեռնությամբ մշտապես նկատվել է իրանահայերի ներգաղթ դեպի Հայաստան: Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը նպաստել են նաև սփյուռքահայ կուսակցությունները, հայ առաքելական եկեղեցին։ Նրանց ջանքերով բացվել են տարբեր կազմակերպություններ, որոնք հիմնել են դպրոցներ ու վարժարաններ, եկեղեցիներ ու հասարակական շինություններ։ Աշխուժանում էր ինչպես գիտական, այնպես էլ մշակութային ու մարզական կյանքը։ Իրանահայ գաղութը խիստ նոսրանում է վերջին տարիներին: Հսկայական չափերի է հասել արտագաղթը. Ատրպատականի ամբողջ բնիկ հայ բնակչությունը չի անցնում 2000-ից, խիստ կրճատվել է հայերի թիվը Սպահանում, Շիրազում, Նոր Ջուղայում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: