Design a site like this with WordPress.com
Get started

Կենսաբանություն. Ոսկորների Կազմվածք

Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը, որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային,,պաշտպանակա,տեղաշարժման,արյունաստեղծ ֆունկցիաները։ՈսկրահյուսվածքԿմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։

stroenie-kostei-cheloveka.jpg

Ոսկրերի կառուցվածքը և տեսակներըՅուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը,որը կատարում է արյունաստեղծ ֆունկցիա:

Խողովակավորերկար ոսկրերը սնամեջ են, որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուրը կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչը։ Գլխիկները կազմված են սպունգանման նյութից, որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծը։ Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով։Սպունգանման (խառը) ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով ։Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող մասերից (քունքոսկր)։Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։ Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր, կոնքոսկր)։Ոսկրերի շարժուն միացումը կոչվում է հոդ։

img10.jpg

Յուրաքանչյուր հոդ ունի հոդապարկ, հոդային մակերեսներ և հոդախոռոչ։Հոդապարկը կազմված է արտաքին և ներքին թաղանթներից։ Ներքին թաղանթն արտադրում է թափանցիկ հեղուկ, որը շարժումների ժամանակ փոքրացնում է շփումը և նպաստում հոդամակերեսների սահելուն։ Արտաքին թելակազմ շարակցահյուսվածքը հաստանալով առաջացնում է արտահոդյա կապաններ։

8877.JPG

Հոդային մակերեսները ծածկված են ապակենման աճառով, որը շատ հարթ է և փոքրացնում է շփումը հոդում։ Հոդավորվող ոսկրերից մեկի վրա կա փոս, մյուսի վրա՝ գլխիկ, որն իր ձևով համապատասխանում է փոսին։Պարունակում է քիչ քանակով հեղուկ։ Հոդը կազմող ոսկրերը միանում են ամուր ջլերով։ Ոսկրերի աճըՈսկրերի աճը կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը։ Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին ոսկրանյութի փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում։ Կազմված են օրգանական և անօրգանական միացություններից։ Ոսկրերի բաղադրության մեջ մտնում է մոտ 50% ջուր, օրգանական միացությունները կազմում են 28%, իսկ անօրգանական միացությունները՝ 22%:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: