Design a site like this with WordPress.com
Get started

Կենսաբանություն

Երկարավուն ուղեղը կառուցվածքով նման է ողնուղեղին, այն տարբերությամբ, որ երկարավուն ուղեղի ներսում գորշ նյութը գտնվում է առանձին կորիզների տեսքով: Երկարավուն ուղեղը ողնուղեղի նման կատարում է ռեֆլեքսնային և հաղորդող գործառույթներ:

Միջին ուղեղը տեղադրված է կամրջից վերև, միացնում է գլխուղեղի բոլոր բաժինները, ապահովում կմախքի մկանների լարվածությունը, ինչ-պես նաև լույսի ու ձայնի նկատմամբ կողմնորոշման ռեֆլեքսները:

Կամուրջը կապ է հաստատում երկարավուն ուղեղի, ուղեղիկի և մեծ կիսագնդերի միջև: Այն հիմնականում իրականացնում է հաղորդչական գործառույթ: Նրանում գտնվող կորիղները ղեկավարում են գլխի դիմային մասի մկանների աշխատանքը և գեղձերի հյութազատությունը:

Ուղեղիկը գտնվում է երկարավուն ուղեղի թիկնային մասում, ունի 150 գ զանգված, կազմված է երկու կիսագնդերից և կիսագնդերը միացնող որդանման սպիտակ նյութից: Ուղեղիկի ռեֆլեքսային գործառույթը համաձայնացված շարժումների իրագործումն է: Նրա վնասվածքի դեպքում դիտվում են անհավասարակշռված, երբեմն անկանոն շարժումներ:

Յուրաքանչյուր կիսագունդ խորը ակոսներով բաժանվում է 4 բլիթների՝ ճակատային, գագաթային, ծոծրակային և քունքային: Կենտրոնական ակոսն ընկած է ճակատային և գագաթային բլթերի միջև, իսկ կողմնային ակոսը քունքային բիլթը սահմանազատում է մնացած բլթերից: Գագաթածոծրակային ակոսը բաժանում է գագաթային բիլթը ծոծրակայինից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: