Design a site like this with WordPress.com
Get started

Հայոց Լեզու առաջադրանքներ

43.Ընդգծված բառերը, բառակապակցություններն ու արտահայտաթյունները փոխարինի՛ր իմաստով մոտ (հոմանիշ) բառերով, բառակապակցություններով ու արտահայտություններով: 

Վայրէջքն ավելի դժվար էր, քան վերելք: Լոնդոնում առկա է  մի ակումբ, որի անդամներն ապրում են  հինավուրց տներում ու դղյակներում և չեն կիրառում այն, ինչ հայտնաբերվել է 1500 թվականից հետո: Վերջերս ակումբից քշեցին նրա երկու անդամները, որովհետև նրանք իրենց կացարանում հեռախոս էին անցկացրել: 

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առաջին հեռավոր առևտրական ճանապարհներն անցնում էին ոչ թե ցամաքով, այլ գետերով:Անտարկտիդան մեր մոլորակի վեց մայր ցամաքներից մեկն է: Աշխարհի վրա մարդու հայտնվելուց միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր,  աճում էին արևադարձային բույսեր, թափառում էին վիթխարի կենդանիներ:
Ալժիրում, Սիդի Բել Աբաս փոքրիկ քաղաքի մոտ, թանաքի մի լիճ է գտնվում: Այդ լճում ոչ մի կենդանի չկա:  Ջուրը միայն գրելու համար է պետքական:
Կրկեսի Ժաննա անունով փիղն զբոսնում էր ավստրիական Կլադենֆուրտ քաղաքի փողոցներից  մեկում: Հանկարծ նա մի մկնիկ նկատեց ու փախավ: Այդպիսի այլ դեպքեր էլ են հայտնի: Պատահել է, երբ փիղը սարսափել է  ծովային ոզնուց կամ խոզից:
 ԱՄՆի Օրիգոն նահանգի ծովափնյա ջրերում մի անսովոր ձուկ կա, որը երկու զույգ աչք ունի:  Աչքերի մի զույգր նայում է վերև, մյուսը` ներքև: Տեղացի ձկնորսները հաստատում են, որ չորս աչքերի շնորհիվ ձուկը վտանգավոր գիշատիչներից կարողանում է փախչել: 

44.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը: 

 1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա  մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ  յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում,  ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական  ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է  ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու)  գործում: 

45.Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները: 

Տղան… (լուռ, անձայն, անլսելի) մոտեցավ մորը: 

Նա դեռ նստած… (ուտում, խժռում, լափում) էր: 

Բժիշկը հետն ինչ-որ … (խոտ, բանջար) էր բերել: 

Մտնողը (դուրեկան, հմայիչ) …մի աղջիկ էր: 

46.Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում: 

Ամբողջ օրը նախորդ օրվա արածն էր…(կշռադատում, մտածում: (Պատմի՛ր, հաղորդի՛ր)… կատարվածի մասին:
Վերջապես ամեն ինչ… (վերջացավ, մեռավ):
(Սայթաքեց, գայթակղվեց)… ու ինքն իրեն բարկացավ:
Իր … (մազից, ծամից, վարսերից, բրդից) հրաժարվել չէր ուզում: 

47.Հոմանիշներից  յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:
ա) Պաշտպանել, պահպանել:

Քառասունհինգ օր շարունակ մեր զինվորները արյան գնով պաշտպանում էին Ղարաբաղը մեր թշնամիներից, բայց ցավոք կորցրեցինք որոշ տարածքներ և չկարողացանք պահպանել դրանք:

բ) Պատրվակով, շնորհիվ:

Նա ամեն պատրվակ օգտագործում էր մեզ հաշտեցնելու համար և նրա շնորհիվ մենք նորից մնացինք ընկերներ:

գ) Դրդել, մղել:

Շահադիտական նպատակներով նրան դրդեցին որպեսզի թողնի իր աշխատանքը և պայքար մղի անարդարության դեմ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: