Ի՞նչ է հասարակությունը
Հասարակություն ասվածը վերացական հասկացություն չէ: Հասարակությունը կազմված է բազմաթիվ մեծ ու փոքր խմբերից: Հասարակությունը, հասարակական հարաբերություններն ուսումնասիրող գիտություննեից մեկի ներկայասուսիչները՝ սոցիոլոգները, կարծում են, որ հասարկական խմբերի բազմազանությունը նախ և առաջ հետևանք է մարդկային գործունեության հիմնական տեսակների բազմազանության:
Ո՞վ է մարդը հասարակության մեջ
Մարդը, ինչպես հայտնի է, հասարակական էակ է: Հասարակության մեջ են ձևավորվում նրա պահանջմունքները և դրանց բավարարելուն ուղղված հմտություններն ու կարողությունները: Մեզնից յուրաքանչյուրը, լինելով ընդհանրապես մարդկային հասարակության անդամ, միաժամանակ որևէ ընտանիքի, համայնքի ազգի ներկայացուցիչ է:
Հասարակական խմբերի տեսակները, հասարակական խմբերի ձևավորումը
Խմբեր, որոնցում կանք մեր կամքից անկախ | Խմբեր, որոնք մենք մենք ենք ընտրել |
Աղջիկներ, տղաներ | Ուրախների և հնարամիտների ակումբ |
Գյուղաբնակներ, քաղաքաբնակներ | Երաժիշտներ, նկարիչներ, մարզիկներ |
Զինակոչիկներ, քաղաքացիական անձինք | Ուսանողներ, բանվորներ, հոգևորականներ |
Հայեր, հույներ, հնդիկներ | Վարորդներ, շինարարներ, դերբիններ |
Հայաստանի, Վրաստանի, Լեհաստանի… | Զբոսաշրջիկներ, ճամբարականներ և այլն: |
Խմբերի մի մասն առաջանում է ինքնաբերաբար, այսինքն՝ խմբի անդամների նախաձեռնությամբ, ինչպես, օրինակ՝ ընտանիքը: Ոմանք ստեղծվում են պետական մարմինների որոշմամբ, օրինակ՝ բանակը: Կան խմբեր, որոնք կայուն են ու գոյություն ունեն երկար ժամանակ, և խմբեր, որոնք ավելի կարճատև են:
Մարդկանց ապրելակերպի, մշակույթի, հասարակական նորմերի և արժեքների բազմազանության ազդեցությունը հասարակական խմբերի ձևավորման վրա
Հասարակական տարբեր խմբերի գոյությունը պայմանավորված է մարդկանց ապրելակերպի, մշակույթի, հասարակական նորմերի և արժեքների բազմազանությամբ: Յուրաքանչյուր մարդ ցանկությամ դեպքում կարող է լինել այն խմբում, որտեղ իրեն զգում է անկաշկանդ, գնահատված և պաշտպանված, որտեղ կա ընդհանուր նպատակ և ակլն: Որ խմբին էլ մարդ պատկանելիս լինի, պետք է ունենա սեփական արարքների հանդեպ պատասխանատվության զգացում:
Սոցիալական շերտեր
Սոցիալական խմբեր են համարվում մարկանց սերտերը, խավերը, դասակարգերը: Օրինակ՝ տնտեսական գործունեությունը հանգեցրել է հարուստների, միջին խավի և աղքատների գոյությանը, իսկ քաղաքական գործունեությունը՝ առաջնորդների և հետևորդների, ղեկավարների և ենթակաների առաջացմանը: Մտավոր գործունեությանառանձնանալու արդյունքում ի հայտ են եկել մտավոր (մանկավարրժ, բժիշկ, նկարիչ և այլն) և ֆիզիկական (շինարար, հողագործ, արհեստավոր և այլն) աշխատանքով զբաղված մարդկանց խմբերը:
Համայնքներ
Համայնք հասկացությունը կարող է ունենալ տարբեր իմաստներ: Առաջին ձևը՝ նկատի է առնվում տեղական ինքնակառավարման մարմին: Երկրորդը՝ դպրոցում սովորեղների ծնողների խումբը: Երրորդը դեպքում՝ Եվրոպական միության մեջ մտնող երկրների խումբը: Համայնք ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք տարածքային հիմունքով միավորված, իյսինքն՝ միևնույն գյուղում, քաղաքում, թաղամասում ապրող մարդկանց խումբը:
Ինչպե՞ս են համայնքի անդամները լուծում կարևոր խնդիրները
Ցանկացած դեպքում կարևորը ոչ թե բնակավայրի չափերն են կամ այնտեղ ապրող մարդկանց թվաքանակը, այլ այն, որ այդ մարդիկ իրենց համարեն մեկ միասնական հանրության՝ համայնքի անդամներ: Միայն այդպիսի գիտակցությամբ միավորված համայնքը տեղական և ընդհանուր հասարակական ու պետական ջանքերի զուգակցությամբ միավորված համայնքը տեղական և լուծել իր համար կենսականորեն կարևոր խնդիրներ: