Մարդը կազմում է շատ կարևոր դեր էկոհամակարգում: Մարդիկ օգտվում են բնության ջրից,օդից ու հողից, բայց նաև վնասում են բնությունը աղտոտոլով օդը ու թողնելով կեղտաջրեր: Բնությունը դառել է մարդու համար կարևոր վայր, որից նա օգտվում է: Երբ մարդ գերազանցում է բնության օգտագործումը, էկոհամակարգը վերաձևավորվում է: Բնական վայրերը դառնում են քաղաքներ, ապրելավայրեր, փողոցներ, աշխատանքի տեղեր և այլն: Այսպիսով մարդիկ ստեղծում են իրենց նոր միջավայր: Սակայն մարդկանց նոր միջավայրը առանձնանում է նրանց բնական միջավայրից: Այսպիսով մարդկանց ստեղծած միջավայրը բացասական ազդեցություն է ունենում բնական էկոհամակարգի վրա: Սկսենք նրանից, որ մարդիկ սնունդ ունենալու համար որսում են կենդանիների, իսկ բույսերը քաղում: Մարդիկ ընդարձակվելով ավելի արագ են գրավում բնական միջավայրը: Այնպես է որ բնությունը իր ինքնավերականգնողական ուժերով կարողանու է ինչ-որ ձև դիմակայել մարդ-բնության դեմ: Ուստի մարդը էկոհամակարգի մի մասն է, ով կարող է օգտվել բնական էկոհամակարգի օդից, գրից, կենսաոլորտից: Այսպիսով, քանի որ մարդ օգտագործում է բնությունը, նա պետք է վճարի: Եվ այդպես հավաքած գումարը կօգնի էկոհամակարգի վերականգման գործընթացին: ՀՀ անկախության հռչակագրով ու ՀՀ սահմանադրությամբ բնական ռեսուրսները մարդկանց սեփականությունն են, ապա գոյացած ֆինանսական միջոցների կառավարման համար պետք է ստեղծել համապատասխան գործիք, որը կապահովի դրանց նպատակը զարգացման ծրագրերում և նախագծերում: Այդ գործիքը ստեղծելու համար, օգտագործել են ներդրումային հինադրամը:
Հիմա խոսենք որոշ առկա կարևոր խնդիրների և հնրավոր լուծումների մասին:
Առաջինը՝ կլիմայի փոփոխությունն է, որի կանխումը կամ զսպումը կարելի է դանդաղեցնել միայն համամարդկային միջազգային ջանքերով:
Երկրորդը՝ Սևանա լիճն է: Մենք պարտավոր ենք վերականգնել Սևանը որպես բնական էկոհամակարգ և օգտվել նրա ջրից, ձկնային աշխարհից ու ռեսուրսներից: Էկոհամակարգի վերականգնումից հետո ձկնաշխարհից որպես սննդամթերք օգտվելու մարդու էկոլագիական խորշը տարեկան 6000 տոննա է:
Երրորդը՝ անապատացումն է, որը համարվում է էկոլոգիական խնդիր մասամբ իր գերշահագործման համար: Արոտավայրերի խնայողաբար օգտագործումն ու մսուրային անասնապահությունը կարելի է վերականգնել և որպես բնական էկոհամակարգեր բարձրացնել դրանց բերքատվությունը:
Չորրորդը՝ հանքարդյունաբերության վնասներն են, որոնք բազմազան են: Դրանցից մեկը պոչամբարներն են: Ներկայումս գոյություն ունեն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ օգտահանել հանքաքարը, հրաժարվել պոչամբարից առհասարակ և կասեցնել հանքարդյունաբերության վնասները:
Հինգերորդը՝ բնակավայրերն են, որոնք բնական համակարգից օգտագործված տարածքներ են: Այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ, օրինակ՝ միջավայրերի կանաչապատումը, սակայն դա ավելի շատ կարելի է դասել «շրջակա միջավայրի պահպանության» շարքին: Այսպես կոչված «կանաչ էներգետիկա»-ն, որի մեջ մտնում են էնորգախնայողությունը, արևային էներգետիկան և այլն կարելի է դասել սահմանափակ միջոցառումների դասին:
Եվ վեցերորդը անտառատնտեսության եզրույթն է: Ցավոք անտառը որպես բնական էկոհամակարգ հասարակական գիտակցության մեջ առայժմ չի ընկալվում և այն դիտվում է որպես բնափայտի սպառման ֆինանսական աղբյուր:
Մարդ բնության մի մասն է, որը կազմում է կարևոր մաս: Որպեսզի մշակենք մեխանիզմներ և գտնենք լուծումներ նախ պետք է հասկանանք մեր նպատակները. պատկերացնենք դրանց վերջնական լուծումը և գտնենք բոլոր համապատասխան միջոցները նպատակներին հասնելու համար: