Կենսաբանություն Առաջադրանքներ

Առաջադրանքներ՝

Իմունիտետ ռադիո․՝

ՏԱՓԱԿ ՈՐԴԵՐ

Տափակ որդեր կամ ծծան որդեր, Նրանց տիպը պարունակում է մոտավորապես 15000 տեսակ։ Տափակ որդերը համեմատած կլոր կամ օղակավոր որդերի հետ համարվում են ավելի ցածրակարգ կազմավորված օրգանիզմներ։ Նրանց մարմինը ունի տափակ թիթեղիկի կամ ժապավենի տեսք Տափակ որդերն ապրում են ջրում: Նրանցից շատերն ունեն ոչ մեծ չափեր և վառ գունավորում:

Հայտնի է շուրջ 7 հազար տեսակ՝ լայնորեն տարածված բնության մեջ։ Տափակ որդերի տիպը ստորաբաժանվում է 4 դասերի։ Բացի նշված դասերից տափակ որդերի տիպը, ըստ Վ. Ա. Դոգելի դասագրքի, ընդգրկում է նաև երեք դաս՝

  • Ցեստոդակերպերի (Cestodaria),
  • Օրտոնեկտիդների (Orthonecida)
  • Դիցիեմիդների (Dicyemida)

Սպիտակ պլանարիա, 1-2 սմ երկարությամբ, տերևաձև մարմնով որդ է։ Ապրում է լճակներում, գետերի տակին։ Վարում է մեծ մասամբ թաքնված կենսակերպ։ Պլանարիա կարելի է գտնել քարերի, ջրի մեջ գտնվող տերևների, կոճղերի ստորին մասում։ Պլանարիայի ողջ մարմինը պատված է թարթիչներով, որոնք տեղաշարժման դեր են կատարում։ Մարմնի հետևի մասը սուր է։ Մարմնի առջևում է գտնվում պլանարիայի երկու սևաչքերը։ Պլանարիայի մաշկի տակ գտնվում են օղակաձև, երկայնակի, շեղ դասավորված մկանները։ Մաշկը և մկանային շերտերը սերտաճել են և կազմում են որդի մաշկամկանային պարկը։ Պլանարիան եռաշերտ կենդանի է՝ կազմված է էկտոդերմից, էնտոդերմից և մեզոդերմից, ունի հյուսվածքային չորս տիպ։

Լյարդի ծծան, ծծող որդերի ներկայացուցիչ։ Մարմինը տերևանման է, 3-4 սմ երկարությամբ։ Մարմնի առջևում գտնվում է բերանը, որով վերցնում է սննդանյութերը, նույն բացվածքով հեռացվում են սննդի չմարսված մասերը։ Բերանի եզրերը հաստացած են և առջևում են բերանային ծծանը։ Փորի կողմում գտնվում է փորային ծծանը, որով կպչում է տիրոջ օրգանիզմին։ Լյարդի ծծանը ապրում է եղջերավոր անասունների և մարդկանց լյարդում ու լեղապարկում։ Նա քայքայում է լյարդի բջիջները։

ՏԱՓԱԿ ՈՐԴԵՐ

Տեսակներ

Հայտնի է տափակ որդերի շուրջ 7 հազար տեսակ՝ լայնորեն տարածված բնության մեջ։ Տափակ որդերի տիպը ստորաբաժանվում է 4 դասերի։ Բացի նշված դասերից տափակ որդերի տիպը, ըստ Վ. Ա. Դոգելի դասագրքի, ընդգրկում է նաև երեք դաս՝

  • Ցեստոդակերպերի (Cestodaria),
  • Օրտոնեկտիդների (Orthonecida)
  • Դիցիեմիդների (Dicyemida)
  • Ցեստոդակերպերի (Cestodaria)

Ցեստոդակերպերի դասի երկու կարգերը Cyrocotilidea և Amphilinidea, ըստ Գ. Գ. Աբրիկոսովի դասագրքի, պատկանում են ժապավենաձը որդերի դասին։ Օրտոնեկտիդների (Orthonecida) և դիցիեմիդիդներ (Dicyemida) Օրտոնեկտիդների և Դիցիեմիդիդների դասերի ներկայացուցիչները այժմ դիտվում են ոչ թե որպես պարզեցված մակաբուծային որդեր, այլև միաշերտ կենդանիներ (Mesozoa

  1. Թարթիչավոր որդերի դաս (Turbellaria)
  2. Դիգենետիկ ծծող որդեր Digenea (Trematoda)
  3. Դաս մոնոգենետիկ ծծող որդեր (Monogenoidea)
  4. Դաս ժապավենաձև որդեր (Cestoidea)

Բոլոր չորս դասերի ներկայացուցիչների մեծ մասը հանդիսանում են մարդու և կենդանիների մակաբույծներ։ Թարթիչավոր որդերի դասի ներկայացուցիչների մեծ մասն ազատ ապրող կենդանիներ են, որոնք բնակվում են քաղցրահամ, աղային ջրավազաններում, հողում։ Սրանց մեջ կան նաև մակաբուծային ձևեր, որոնցից հավանաբար առաջացել են մյուս երեք՝ լրիվ մակաբուծային տեսակներով ներկայացված դասերը։

Հիվանդություններ

Տենիիդոզները ճիճվային հիվանդություններ են, որոնք առաջացնում են տափակ որդերը` տենիիդները: Մարդու օրգանիզմում տարբերում են տենիիդոզների 2 ձև` տենիարինխոզ, որի հարուցիչը եզան երիզորդն է, և տենիոզ, որը հարուցում է խոզի երիզորդը: Սա մարդու ամենախոշոր հելմինթներից: Եզան երիզորդի վերջնական տերը մարդն է, իսկ միջանկյալը՝ խոշոր եղջերավոր անասունները։

Եզան երիզոդ – Դա մարդու բարակ աղիներում գտնվող մակաբույծ է։ Երբ նա թրթուր է՝ գտնվում է խոշոր եղջերավոր կենդանիների օրգանիզմում։ Արդեն հասուն ժամանակ կարող է գտնվել մարդու եւ ուրիշ կենդանիների օրգանիզմում եւ մարդու մոտ առաջացնում ՝ տենիարինխոզ, տենիոզ եւ այլ այդպիսի հիվանդություններ

Ծծող որդերը- մտնում են մարդկանց օրգանիզմի մեջ։ Նրանք կարող են բնակվել մարդու արյան մեջ, թոքերում, ենթաստամոքսային գեղձում։

Նրանք կպչում են մարդու այդ տեղերին եւ ծծում արյունը, դրանով առաջացնելով խանգարումներ։

Լյարդի ծծանը ապրում է եղջերավոր անասունների և մարդկանց լյարդում ու լեղապարկում։ Նա քայքայում է լյարդի բջիջները։ Ունի կենսական 2 փուլ՝ սեռական և անսեռ։ Փոխում է տերերին։

Ուշադրություն

Մակաբույծ որդերի դեմ հիմնական պայքարի ձևը անձնական հիգիենան պահպանելը, լավ մշակված և լվացված սննդամթերք օգտագործելն է:

Լյարդի ծծանից պաշտպանվելու համար չպետք է խմել ջրամբարների և ջրավազանների ջուրը, իսկ երիզորդներից խուսափելու համար պետք է լավ եփել միսը: Տնային կենդանիների մաքրությանը և առողջությանը պետք է պարբերաբար հետևել՝ էխինոկոկով չվարակվելու համար: Ասկարիդից պաշտպանվելու համար անհրաժեշտ է խնամքով լվանալ բանջարեղենը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: