Թեմա. 4 §9. Հավասարաչափ շարժում: Արագություն: §11.Իներցիայի երևույթը: (էջ 29-42)

Առաջադրվող հարցեր՝

1.Որ  շարժումն են անվանում հավասարաչափ:      

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

2.Կարելի է արդյոք հավասարաչափ համարել՝ 

ա. ժամացույցի սլաքի ծայրակետի շարժումը,

3.Որ մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը:

4.Ինչ միավորներով է չափվում արագությունը՝ ՄՀ-ում:

Միավորների միջազգային համակարգում (ՄՀ) որպես արագության միավոր նդունված է այն հավասարաչափ շարժման արագությունը, որի դեպքում մարմինը 1վ-ում անցնում է 1մ ճանապարհ՞ Այդ միավորը նշանակում են 1 մ/վ (կարդացվում է՝ վայրկյանում մեկ մետր):

5.Ինչպես որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

6.Ինչպես որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է  նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը:

7.Ինչպես որոշել հավասարաչափ շարժման ժամանակը, եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

8.Ինչ է վեկտորը, ինչ է սկալյարը:

Այն մեծությունները, որոնք բացի թվային արժեղից ունեն նաև ուղղություն, կոչվում են վեկտորական մեծություններ կամ պարզապես վեկտորներ: Ֆիզիկայում օգտագործում են նաև մեծություններ, որթոնք չունեն ուղղություն և բնութագրվում են միայն թվային արժեքով: Դրանք կոչվում են սկայլար մեծություններ կամ պարզապես սկայլարներ:

9.Արտահայտեք մ/վ – ով.      36 կմ/վ  = 36000մ/վ ;   54կմ/ժ = 15մ/վ ;      1կմ/վ =  1000մ/վ ;    18կմ/ժ = 5մ/վ :

10. Ինչպես է կախված  հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը ժամանակից:

Հավասարաչափ շարժման մարմնի անցած ճանապարհը որոշելու համար նրա արագությունը պետք է բազմապատկել շարժման ժամանակով: Այն շարժումը, որի դեպքում մարմնի անցած ճանապարհն ուղիղ համեմատական է շարժման ժամանակին, կոչվում է հավասարաչափ: Հավասարաչափ շարժման ճոանապարհի գրաֆիկն գիծ է: Հավասարաչափ շարժման ժամանակ մարմնի անցած ճանապարհը թվապես հավասար է արագության գրաֆիկով սահմանափակվեծ ուղղանկյան մակերեսին:

13.Որ երևույթն  է կոչվում իներցիա:

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա:

14. Ինչու որոշ կենդանիներ ջրից դուրս գալիս թափահարում են իրենց:

Թափահարելով իրենց, կտրուկ փոխվում է կենդանիների (որոնք պատված են մազածածկույթով) մազիկների ուղղությունը և ջրի կաթիլները պահպանելով իրենց ուղղությունը, դուրս են թռչում մազածածկույթի վրայից, այդպիսով չորացնելով կենդանուն:

15.Ինչու է վտանգավոր թռչել շարժվող ավտոբուսից:

Շարժվող ավտոբուսը ունի արագություն, ավտոբուսից թռչելիս մեր մարմինել էլ իներցիայով շարժվում է այդ արագությամբ և չենք կարող արագության տակ պահել մեր մարմնի հավասարակշռությունը և բախվելիս կարող եք վնասվել:

16.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի իր արագությունը,թե ոչ:

 Ո՛չ, չի փոխի: Որպեսզի մարմինը փոխի իր արագությունը, պետք է նրա վրա ազդեն այլ մարմիններ: Այդ պատճառով, եթե մարմինը շրջապատից մեկուսացված է, այսինքն նրա շուրջը իր վրա ազդող մարմիններ չկան, հետևաբար այդ մարմինը չի կարող փոխել իր արագությունը:

Լուծել հետևյալ խնդիրները. 

1.Տրամվայը շարժվում է 36կմ/ժ արագությամբ: Այդ արագությունն արտահայտեք մետր-վայրկյանով(մ/վ):

v=36 կմ/ժ       Ուղղակի  կմ/ժ -ն արտահայտենք մ/վ-ով:
v=? մ/վ             v=36 կմ/ժ = 36  ∙ 1000 մ  :  3600վ  = 10  մ/վ 

Պատասխան՝ 10  մ/վ:

2.Որքան ճանապարհ կանցնի ավտոմեքենան 1 րոպեում՝ շարժվելով 72կմ/ժ արագությամբ:

Նախ գրենք այն բանաձևը, որով պետք է հաշվենք  հավասարաչափ                                          արագությամբշարժվող մարմնի անցած  ճանապարհը՝  s -ը.v=72 կմ/ժ            s = v∙  t s =? Ուղղակի  կմ/ժ -ն արտահայտենք մ/վ-ով՝                              v=72 կմ/ժ = 72  ∙ 1000 մ  :  3600վ  = 20  մ/վ 

 Ժամանակն էլ արտահայտենք վայրկյանով՝
t = 1 ր = 1   ∙ 60 վ  60 վ                                                          s = 20  մ/վ ∙  60 վ = 1200 մ                                                                                                 Պատասխան՝ 1200 մ :

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: